1in.am. 15-5-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 11-14-ը տարածաշրջան կատարած այցի մասին վերջին հայտարարությունը բավական հավասարակշռված ու ռեալիստական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Բնական է, համանախագահների նմանօրինակ հայտարարությունը, ուր նշվում է շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին, ի դեմս Ադրբեջանի, կոնկրետ հասցեատեր ունի: Արտասահմանցի միջնորդները, փաստորեն, հրադադարի ռեժիմի խախտման կոնկրետ խնդրով Ադրբեջանին են դիմում՝ միաժամանակ գնահատելով հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ ԵԱՀԿ համանախագահները պատկերացնում են, որ Ադրբեջանն է բոլոր բացասական գործընթացների մեղավորը: Մյուս կողմից այդ երկրի վրա ազդելու որևէ քայլ դժվար է պատկերացնել»,- ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով՝ անտեսելով շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած անհանգստությունը՝ պաշտոնական Բաքուն կշարունակի խախտել հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանը պատանդ է իր իսկ քաղաքականությանը, նա ուղղակի այլ տարբերակ չունի: Վերջին տարիներին նա ավելացնում է իր ռազմական բյուջեն, հանդես գալիս հակահայկական քարոզչությամբ: Միաժամանակ, Ադրբեջանը հասկանում է, որ ռազմաշունչ հռետորաբանությանը զուգահեռ՝ ինքն անկարող է լայնածավալ պատերազմ սկսել, դրա համար էլ պարբերաբար դիմում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը երեկ հանդես էին եկել մայիսի 11-14-ը կայացած իրենց տարածաշրջանային այցի մասին հայտարարությամբ, որում, մասնավորապես, մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ: «Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման, այդ թվում` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու «արագացման», հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակման և հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ: Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ կողմերին կոչ են անում զսպվածություն հանդես բերել և զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել իրենց քննարկումները երկու երկրների արտաքին գործերի նախարարներ հետ»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: Wednesday, May 16, 2012
Ադրբեջանը պատանդ է իր իսկ քաղաքականությանը. Դավիթ Բաբայան
1in.am. 15-5-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 11-14-ը տարածաշրջան կատարած այցի մասին վերջին հայտարարությունը բավական հավասարակշռված ու ռեալիստական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Բնական է, համանախագահների նմանօրինակ հայտարարությունը, ուր նշվում է շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին, ի դեմս Ադրբեջանի, կոնկրետ հասցեատեր ունի: Արտասահմանցի միջնորդները, փաստորեն, հրադադարի ռեժիմի խախտման կոնկրետ խնդրով Ադրբեջանին են դիմում՝ միաժամանակ գնահատելով հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ ԵԱՀԿ համանախագահները պատկերացնում են, որ Ադրբեջանն է բոլոր բացասական գործընթացների մեղավորը: Մյուս կողմից այդ երկրի վրա ազդելու որևէ քայլ դժվար է պատկերացնել»,- ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով՝ անտեսելով շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած անհանգստությունը՝ պաշտոնական Բաքուն կշարունակի խախտել հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանը պատանդ է իր իսկ քաղաքականությանը, նա ուղղակի այլ տարբերակ չունի: Վերջին տարիներին նա ավելացնում է իր ռազմական բյուջեն, հանդես գալիս հակահայկական քարոզչությամբ: Միաժամանակ, Ադրբեջանը հասկանում է, որ ռազմաշունչ հռետորաբանությանը զուգահեռ՝ ինքն անկարող է լայնածավալ պատերազմ սկսել, դրա համար էլ պարբերաբար դիմում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը երեկ հանդես էին եկել մայիսի 11-14-ը կայացած իրենց տարածաշրջանային այցի մասին հայտարարությամբ, որում, մասնավորապես, մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի առնչությամբ: «Համանախագահները շարունակել են կողմերի հետ քննարկումները հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման, այդ թվում` հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու «արագացման», հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակման և հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ: Համանախագահները իրենց մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ եւ կողմերին կոչ են անում զսպվածություն հանդես բերել և զերծ մնալ պատասխան գործողություններից: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում շարունակել իրենց քննարկումները երկու երկրների արտաքին գործերի նախարարներ հետ»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment