News.am. 11-5-2012- Իրանցի գիտնականներն արհեստական մարդկային մաշկ են ստեղծել: Այս մասին, ինչպես հաղորդում
է IRNA-ն, հայտարարել է Իրանի մաշկաբանների կազմակերպության ղեկավար Փարվիզ Թուսին: Նա նշել է, որ երկրում լայնամասշտաբ հետազոտություններ են անցկացվում այրված մարդկանց օգնություն տրամադրելու համար: Ստեղծված արհեստական մաշկն արդեն փորձարկվել է մի քանի հիվանդների վրա: Փարվիզ Թուսին հույս է հայտնել, որ այդ հետազոտությունները դրական արդյունք կտան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment