Tert.am. 10-5-2012- Վերջերս թեժ քննարկումների թեմա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան կարող է լինել ոգեշնչման աղբյուր արաբական աշխարհի համար: Անկարայի ակտիվ ռազմավարությունը և տարածաշրջանային բալանսը փոխելու ցանկությունը Թուրքիայի հզորության սահմանների մասին լուրջ քննարկումների են հանգեցրել: Ոմանք կարծում են, որ Թուրքիան գերագնահատում է իր ուժերը, մյուսները՝ որ Թուրքիան դարձել է կենտրոնական խաղացող: Eurasiareview պարբերականը ներկայացնում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության (USAK) հրապարակած զեկույցը՝ արաբական աշխարհում Թուրքիայի ազդեցության մասին: Զեկույցում քննարկվում է Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ ելնելով նրա դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և մեղմ ուժի քաղաքականության բաղադրիչներից Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության վերաբերյալ զեկույցը սկսվում է նրա դիվանագիտական հարաբերությունների հետ կապված ցուցանիշներով: Զեկույցը նշում է, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը ունի 5,533 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, որից 1.146 արհեստավարժ դիվանագետներ են: Թուրքիան ունի 114 դեսպանատուն, 11 մշտական ներկայացուցչություն, 71 գլխավոր հյուպատոսություն: Այստեղ կարևորն այն է, որ ինչ Անկարան սկսել է բազմակողմ արտաքին քաղաքականություն վարել, արհեստավարժ դիվանագետների պակասը գնալով ավելի է ընդգծվում: Թուրքիայի նյութական և մարդկային ռեսուրսների համեմատությունը ցույց է տալիս, որ ոլորտի աշխատակիցների թվով գերազանցում է Հնդկաստանին (3.414), Բրազիլիային (4.150), սակայն զիջում այնպիսի եվրոպական պետություններին, ինչպիսիք են Ֆրանսիան (15.008), Գերմանիան (12,437) և Մեծ Բրիտանիան (17.100): Ուշագրավ է թուրք դիվանագետների լեզվական հմտությունների մակարդակը: Թուրքիան ունի 17 ներկայացուցչուններ արաբալեզու երկրներում, որտեղ ունի 90 արհեստավարժ դիվանագետ: Այսպիսով Թուրքիան այդ երկրներից յուրաքանչյուրում ունի 5 դիվանագետ, որոնցից միայն 4-ն են խոսում արաբերեն: Իսկ բուն նախարարությունում արաբական երկրների հետ աշխատող 122 աշխատակից կա, սակայն նրանցից միայն ութն են խոսում արաբերեն: Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության և տարածաշրջանային գերտերություն դառնալու հավանականության երկրորդ չափորոշիչը տնտեսությունն է: Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքական տնտեսությունը աճել է արագ տեմպերով: 2011թ Թուրքիայի համախառն ներքին արդյունքը աճել է 3 անգամ, արտահանման տարեկան ծավալը 36 մլրդ դոլարից հասել է 135 մլրդ դոլարի: Առևտրի ընդհանուր ծավալը աճել է համարյա 4 անգամ: 1980թ-ից մինչև 2006թ ընկած ժամանակահատվածում օտարերկրա ներդրումների ծավալը 10.4 մլրդ դոլար էր, սակայն 2000թ-ից մինչև 2010թ ընկած ժամանակահատվածում այն հասել է 100 մլրդ դոլարի: Թուրքիայի և Մերձավոր արևելքի միջև առևտուրը 2002թ-ի 6%-ից 2010թ-ին հասել է 16%-ի: Նույն ժամանակահատվածում Մերձավոր Արևելքի հետ առևտրի ծավալը 3.9 մլրդ դոլարից հասել է 23.6մլրդ դոլարի: Սակայն առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք կարող են խոչընդոտել տարածաշրջանային նպատակներին հասնելու տնտեսական մասին: Բնական ռեսուրսների և ցածրտեխնոլոգիական արտադրանքի արտահանումից ստացվող ծավալը 2002թ 63%-ից նվազել է՝ 2010թ դառնալով 56%: Միևնույն ժամանակ, միջին և բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանումից ստացվող ծավալը 2002թ 37%-ից 2010թ հասել է 44%-ի: Սակայն այդ արտադրանքի` մերձավորարևելյան երկրներ արտահանման ծավալը 2002թ-ի 4%-ից 2010թ նվազել է և 3.5%-ի», - նշված է փաստաթղթում: Քննարկելով Թուրքիայի «մեղմ ուժի» քաղաղաքականությունը մերձավոր Արևելքի նկատմամբ, զեկույցում 1-ին հերթին շեշտվում է Թուրքիայում սովորող մերձավորարևելյան ուսանողների թիվը: 9.374 արտասահմանցի ուսանողերից, 1.123 արաբ են՝ շուրջ 12%-ը, ինչը նշանակում է, որ այդ ուսանողների թիվը բավական սահմանափակ է: Սակայն արդյո՞ք պահպանվում է կապը այս մարդկանց հետ, երբ նրանք ավարտում են կրթությունը և վերադառնում իրենց երկրներ: Ոչ մի ինստիտուցիոնալ մեխանիզմ չի մշակվել նրանց հետ կապ պաշտպանելու նպատակով: Ինչպես նշվում է զեկույցում, Թուրքիայի վերջին ժամանակների վարած քաղաքանությունը արժանացել է արաբների համակրանքին, իսկ մշակութային քաղաքականությունն այն դարձրել է կարևոր տուրիստական վայր արաբական երկրների համար: 2002թ Թուրքիա այցելած արաբների թիվը 975.000 էր, սակայն 2010թ-ին այս թիվը հասել է 3.6 միլիոնի: 3-րդ կարևոր գործոնն, ըստ զեկույցի՝ ոչ արաբական երկրների ռադիոկայանների և հեռուստաընկերությունների արաբերեն լեզվով հեռարձակումներն են: 2010թ Թուրքիան մեծ քայլ է կատարել այդ բնագավառում, երբ սկսել է հեռարձակել TRT Arapça ալիքը՝ թուրքական TRT պետական հեռուստաալիքի արաբերեն տարբերակը, իսկ թուրքական սերիալները բավական մեծ վարկանիշ ունեն արաբ հեռուստադիտողների շրջանակում: Թուրքական սերիալներից մեկը՝ «Արծաթը» (Gümüş) ունի շուրջ 85մլն հեռուստադիտող: Eurasiareview պարբերականի համաձայն՝ զեկույցի վերջում կա մի կետ, որը հեղինակները պետք է ավելի զարգացնեին, սակայն ներկայացրել են որպես ուրվագիր: Մասնավորապես, ավելի մեծ ուշադրության էր արժանի Թուրքիայի ներքին քաղաքական կառույցների ազդեզության հարցը արտաքին քաղաքականության վրա: Այն հատկապես վերաբերում է քրդական խնդրին: Friday, May 11, 2012
Թուրքիայի «հզորությունը» Մերձավոր Արևելքում
Tert.am. 10-5-2012- Վերջերս թեժ քննարկումների թեմա է դարձել այն հարցը, թե արդյո՞ք Թուրքիան կարող է լինել ոգեշնչման աղբյուր արաբական աշխարհի համար: Անկարայի ակտիվ ռազմավարությունը և տարածաշրջանային բալանսը փոխելու ցանկությունը Թուրքիայի հզորության սահմանների մասին լուրջ քննարկումների են հանգեցրել: Ոմանք կարծում են, որ Թուրքիան գերագնահատում է իր ուժերը, մյուսները՝ որ Թուրքիան դարձել է կենտրոնական խաղացող: Eurasiareview պարբերականը ներկայացնում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության (USAK) հրապարակած զեկույցը՝ արաբական աշխարհում Թուրքիայի ազդեցության մասին: Զեկույցում քննարկվում է Թուրքիայի ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ ելնելով նրա դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ և մեղմ ուժի քաղաքականության բաղադրիչներից Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության վերաբերյալ զեկույցը սկսվում է նրա դիվանագիտական հարաբերությունների հետ կապված ցուցանիշներով: Զեկույցը նշում է, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը ունի 5,533 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, որից 1.146 արհեստավարժ դիվանագետներ են: Թուրքիան ունի 114 դեսպանատուն, 11 մշտական ներկայացուցչություն, 71 գլխավոր հյուպատոսություն: Այստեղ կարևորն այն է, որ ինչ Անկարան սկսել է բազմակողմ արտաքին քաղաքականություն վարել, արհեստավարժ դիվանագետների պակասը գնալով ավելի է ընդգծվում: Թուրքիայի նյութական և մարդկային ռեսուրսների համեմատությունը ցույց է տալիս, որ ոլորտի աշխատակիցների թվով գերազանցում է Հնդկաստանին (3.414), Բրազիլիային (4.150), սակայն զիջում այնպիսի եվրոպական պետություններին, ինչպիսիք են Ֆրանսիան (15.008), Գերմանիան (12,437) և Մեծ Բրիտանիան (17.100): Ուշագրավ է թուրք դիվանագետների լեզվական հմտությունների մակարդակը: Թուրքիան ունի 17 ներկայացուցչուններ արաբալեզու երկրներում, որտեղ ունի 90 արհեստավարժ դիվանագետ: Այսպիսով Թուրքիան այդ երկրներից յուրաքանչյուրում ունի 5 դիվանագետ, որոնցից միայն 4-ն են խոսում արաբերեն: Իսկ բուն նախարարությունում արաբական երկրների հետ աշխատող 122 աշխատակից կա, սակայն նրանցից միայն ութն են խոսում արաբերեն: Մերձավոր Արևելքում Թուրքիայի աճող ազդեցության և տարածաշրջանային գերտերություն դառնալու հավանականության երկրորդ չափորոշիչը տնտեսությունն է: Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքական տնտեսությունը աճել է արագ տեմպերով: 2011թ Թուրքիայի համախառն ներքին արդյունքը աճել է 3 անգամ, արտահանման տարեկան ծավալը 36 մլրդ դոլարից հասել է 135 մլրդ դոլարի: Առևտրի ընդհանուր ծավալը աճել է համարյա 4 անգամ: 1980թ-ից մինչև 2006թ ընկած ժամանակահատվածում օտարերկրա ներդրումների ծավալը 10.4 մլրդ դոլար էր, սակայն 2000թ-ից մինչև 2010թ ընկած ժամանակահատվածում այն հասել է 100 մլրդ դոլարի: Թուրքիայի և Մերձավոր արևելքի միջև առևտուրը 2002թ-ի 6%-ից 2010թ-ին հասել է 16%-ի: Նույն ժամանակահատվածում Մերձավոր Արևելքի հետ առևտրի ծավալը 3.9 մլրդ դոլարից հասել է 23.6մլրդ դոլարի: Սակայն առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք կարող են խոչընդոտել տարածաշրջանային նպատակներին հասնելու տնտեսական մասին: Բնական ռեսուրսների և ցածրտեխնոլոգիական արտադրանքի արտահանումից ստացվող ծավալը 2002թ 63%-ից նվազել է՝ 2010թ դառնալով 56%: Միևնույն ժամանակ, միջին և բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանումից ստացվող ծավալը 2002թ 37%-ից 2010թ հասել է 44%-ի: Սակայն այդ արտադրանքի` մերձավորարևելյան երկրներ արտահանման ծավալը 2002թ-ի 4%-ից 2010թ նվազել է և 3.5%-ի», - նշված է փաստաթղթում: Քննարկելով Թուրքիայի «մեղմ ուժի» քաղաղաքականությունը մերձավոր Արևելքի նկատմամբ, զեկույցում 1-ին հերթին շեշտվում է Թուրքիայում սովորող մերձավորարևելյան ուսանողների թիվը: 9.374 արտասահմանցի ուսանողերից, 1.123 արաբ են՝ շուրջ 12%-ը, ինչը նշանակում է, որ այդ ուսանողների թիվը բավական սահմանափակ է: Սակայն արդյո՞ք պահպանվում է կապը այս մարդկանց հետ, երբ նրանք ավարտում են կրթությունը և վերադառնում իրենց երկրներ: Ոչ մի ինստիտուցիոնալ մեխանիզմ չի մշակվել նրանց հետ կապ պաշտպանելու նպատակով: Ինչպես նշվում է զեկույցում, Թուրքիայի վերջին ժամանակների վարած քաղաքանությունը արժանացել է արաբների համակրանքին, իսկ մշակութային քաղաքականությունն այն դարձրել է կարևոր տուրիստական վայր արաբական երկրների համար: 2002թ Թուրքիա այցելած արաբների թիվը 975.000 էր, սակայն 2010թ-ին այս թիվը հասել է 3.6 միլիոնի: 3-րդ կարևոր գործոնն, ըստ զեկույցի՝ ոչ արաբական երկրների ռադիոկայանների և հեռուստաընկերությունների արաբերեն լեզվով հեռարձակումներն են: 2010թ Թուրքիան մեծ քայլ է կատարել այդ բնագավառում, երբ սկսել է հեռարձակել TRT Arapça ալիքը՝ թուրքական TRT պետական հեռուստաալիքի արաբերեն տարբերակը, իսկ թուրքական սերիալները բավական մեծ վարկանիշ ունեն արաբ հեռուստադիտողների շրջանակում: Թուրքական սերիալներից մեկը՝ «Արծաթը» (Gümüş) ունի շուրջ 85մլն հեռուստադիտող: Eurasiareview պարբերականի համաձայն՝ զեկույցի վերջում կա մի կետ, որը հեղինակները պետք է ավելի զարգացնեին, սակայն ներկայացրել են որպես ուրվագիր: Մասնավորապես, ավելի մեծ ուշադրության էր արժանի Թուրքիայի ներքին քաղաքական կառույցների ազդեզության հարցը արտաքին քաղաքականության վրա: Այն հատկապես վերաբերում է քրդական խնդրին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment