Thursday, May 17, 2012

ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա. Բաքվում հայտարարել է գերմանացի պատգամավորը

Tert.am. 16-5-2012- Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության անդամ Ֆոլկեր Բեքն այսօր Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է միմիայն խաղաղ ճանապարհով, հաղորդում է Trend-ը: Ժողովրդավարությանը նվիրված միջոցառման ժամանակ, նա ասել է, որ խնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա` չհիշատակելով տարածքային ամբողջականության պահպանման մասին ոչ մի խոսք, ինչն առաջացրել է ադրբեջանական լրատվամիջոցների զայրույթը:

No comments: