Wednesday, May 16, 2012

Իրանական կայք. Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով առաջկցում է Իրանի անջատողական ուժերին

Panorama.am. 15-5-2012- Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» կագախոսին հակառակ՝ այդ երկիրը բացահայտորեն
միջամտում է հարևանների ներքին գործերին՝ վերածվելով Իրանի անջատողական ուժերի հավաքատեղի: Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հեդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս այսպես կոչված Իրանի թյուրքախոս ազարիների ներկայացուցիչները Թուրքիայում գումարված համաժողովի ժամանակ «Ազարիների ազգային խորհուրդ» են հիմնել, որի վերջնական նպատակն Իրանի Ազարբայջան անվամբ նահանգների անկախություն հռչակելն է: «Թաբնաք»-ի հաղորդմամբ՝ «Ազարիների ազգային խորհուրդի» ողջ կազմն ամբողջությամբ բաղկացած է Թադրբեջանի և Թուրքիայի նախկին պետական պաշտոնյաներից, ովքեր իրենց հռչակել են Մեծ Իրանի ազարիների ներկայացուցիչներ: Իրանական աղբյուրը, քննադատելով վերոնշյալի հանդեպ Իրանի ԱԳ նախարարության պահվածքը, գրում է. «Մինչև Իրանի արտաքին գործերի նախարարության պատասխանատու պաշտոնյաները խորը քնից կարթնանան, Թուրքիայում «Նոր Օսմանները» անջատողական բնույթի կառույց են հիմնում: Երանի, որ Իրանի ԱԳ նախարարությունը իրոք քնած լիներ, սակայն, դժբախտաբար քնած չէ»: Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական, ԱԳ նախկին փոխնարար Հոսեյն Շեյխոլէսլամը, անդրադառնալով իրանա-թուրքական հարաբերություններին, նշել էր, որ Թուրքիայի գործած սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի իր հարևանների հետ, Անկարան խնդիրներ ունի և Իրանի, և Սիրիայի և Իրաքի հետ:

No comments: