Wednesday, May 16, 2012

Թուրք լրագրողները կոչ են արել Էրդողանին հրաժարական տալ

News.am. 16-5-2012- Թուրք լրագրող Նիհաթ Գենչը կոչ է արել Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ, հայտարարելով, որ Թուրքիայի ժողովուրդը երբեք չի ների «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ նրա ագրեսիվ հակասիրիական քաղաքականության եւ Սիրիայի գործերին կոշտ միջամտության համար, հաղորդում է պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը: ODA TV կայքում հրապարակված հոդվածում Գենչը հայտարարել է, որ, թեեւ երկրի ղեկավարության այժմյան քաղաքականությանը, թուրք ժողովուրդը համերաշխ է Սիրիայի ժողովրդի հետ, որը դիմակայում է ահաբեկչությանը, եւ նրանց միավորում են պատմական եղբայրական հարաբերությունները: Նա ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի կառավարությունը լռում է, երբ ահաբեկիչները ահավոր հանցագործություններ են իրականացնում Սիրիայի խաղաղ բնակչության դեմ: Թուրք գրող եւ լրագրող Արսլան Բոլոթն էլ իր հերթին «Ենիչագ» թերթում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ Էրդողանը դարձել է տարածաշրջանի երկրների նկատմամբ հեգեմոնիայի ամերիկյան ծրագրի համամասնակից, որն սկսվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ից Աֆղանստանի եւ Իրաքի նկատմամբ, իսկ հետո ` Սիրիայի եւ Իրանի: Նա հիշեցրել է որ Թուրքիայի կառավարությունը գաղտնի հատկացրել է իր օդային տարածքը ԱՄՆ-ի օդուժի համար, այն ժամանակ երբ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել էր մասնակցել Իրաքի դեմ պատերազմին: Բոլոթը խիստ դատապարտել է Էրդողանի կառավարության աջակցությունը Լիբիայի դեմ պատերազմին, իսկ այս փուլում ` միջամտությունը Սիրիայի գործերին: Նա կոչ է արել նրան ներողություն խնդրել Թուրքիայի ժողովրդից, իսլամական ժողովրդներից եւ հեռանալ:

No comments: