News.am. 14-5-2012- Վիեննայում ավարտվել է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ բանակցությունների առաջին օրը: Առաջին փուլը տեւել է շուրջ 5 ժամ, որից հետո պատվիրակությունը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսի գլխավորությամբ դուրս է եկել Վիեննայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից: Բանակցությունների մասնակիցները հրաժարվել են լրագրողների մոտ մեկնաբանել հանդիպման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 15-ին: Այսօր, նախքան բանակցությունները, Նաքերթսը հայտարարել է, որ Թեհրանը պետք է ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ տա մուտք գործել օբյեկտներ, ձեռք բերել տեղեկատվություն, որոնք առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին: Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը մնում է միջուկային ծրագրում հնարավոր ռազմական բաղկացուցչի հայտնաբերումը: Tuesday, May 15, 2012
Ավարտվել է Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ բանակցությունների առաջին փուլը
News.am. 14-5-2012- Վիեննայում ավարտվել է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջեւ բանակցությունների առաջին օրը: Առաջին փուլը տեւել է շուրջ 5 ժամ, որից հետո պատվիրակությունը ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսի գլխավորությամբ դուրս է եկել Վիեննայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունից: Բանակցությունների մասնակիցները հրաժարվել են լրագրողների մոտ մեկնաբանել հանդիպման արդյունքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Բանակցությունները կշարունակվեն վաղը` մայիսի 15-ին: Այսօր, նախքան բանակցությունները, Նաքերթսը հայտարարել է, որ Թեհրանը պետք է ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ տա մուտք գործել օբյեկտներ, ձեռք բերել տեղեկատվություն, որոնք առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին: Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրը մնում է միջուկային ծրագրում հնարավոր ռազմական բաղկացուցչի հայտնաբերումը: 
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

  Tehran Time
  Yerevan Time

No comments:
Post a Comment