Սիրիայի ջրային տարածքում անհետացած թուրքական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել լիբանանյան արբանյակային «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել էր սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների արդյունքում: «Ալ-Մանար»-ի հաղորդմամբ, սիրիական հակաօդային ուժերը կարողացել են ևս մեկ ինքնաթիռ խոցել, որը վերոհիշյալ կործանիչի հետ շարժվել է Միջերկրական ծովի՝ Սիրիայի տարածքային ջրերում: Թուրքական կողմը տեղեկացրել է, որ F-4 տիպի ռազմական ինքնաթիռում գտնվել է երկու օդաչու, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է և նրանց հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել: Ռուսական «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները չեն ներխուժել սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել: Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել գենշտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Saturday, June 23, 2012
Սիրիայում թուրքական 2 կործանիչ է խփվել. Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Սիրիայի ջրային տարածքում անհետացած թուրքական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ նոր տվյալներ է հաղորդել լիբանանյան արբանյակային «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել էր սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների արդյունքում: «Ալ-Մանար»-ի հաղորդմամբ, սիրիական հակաօդային ուժերը կարողացել են ևս մեկ ինքնաթիռ խոցել, որը վերոհիշյալ կործանիչի հետ շարժվել է Միջերկրական ծովի՝ Սիրիայի տարածքային ջրերում: Թուրքական կողմը տեղեկացրել է, որ F-4 տիպի ռազմական ինքնաթիռում գտնվել է երկու օդաչու, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է և նրանց հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել: Ռուսական «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները չեն ներխուժել սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել: Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել գենշտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment