Saturday, June 23, 2012

«Թուրան». Թալիշ խմբագրին առևանգել են

Panorama.am. 22-6-2012- Ադրբեջանում ձերբակալվել է թալիշերեն լեզվով լույս տեսնող «Tolishi Sado» թերթի և կայքի գլխավոր խմբագիր, մարդու իրավունքների պաշտպան Գիա Մամեդովը: Այսօր նրան առևանգվել են: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, հաղորդում է Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտը: Գիա Մամեդովը հանդիսանում է «Путин, давай до свидания!» տեսահոլովակի հեղինակը, որը վերջերս մեծ աղմուկ է բարձրարել համացանցում և որպես զենք օգտագործվել է ռուսական ընդդիմության կողմից: Մամեդովի հարազատների խոսքերով, նա տանից դուրս է եկել առավոտյան ժամը 10:00 սահմաններում ՝ ազգականին հիվանդանոցից տուն բերելու նպատակով: Ժամը 11:00 վերջինս զանգահարել է տուն և հայտնել է, որ կես ժամվա ընթացքում տուն է վերադառնալու, սակայն զանգից հետո անհետացել է: Երեկոյան՝ ժամը 17:30 սահմաններում, ոստիկանությունից հայտնել են, որ վերջինս ապօրինի թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալկվել է: Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը գնահատում է իրավիճակը որպես բռնաճնշում՝ քաղաքական ակտիվիստի նկատմամբ: Նրանք պահանջում են իշխանություններին անհապաղ ազատ արձակել վերջինիս:

No comments: