Saturday, June 30, 2012

Ապրիլի 24-ին Թուրքիայում սպանված հայ զինվորի հրամանատարը կկանգնի դատարանի առաջ

HayNews.am. 29-6-2012- Թուրքական դատարանը որոշել է դատավարություն սկսել 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթման նահանգում (Սասուն) սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի անմիջական հրամանատարի դեմ: Այս մասին տեղեկացնում է «Հյուրիյեթի» անգլերեն տարբերակը: Դատարանի առաջ կկանգնի սերժանտ Սաբրեթին Էրսյոզն, ով եղել է Սևակի անմիջական հրամանատարը զինծառայության ժամանակ: Էրսյոզը մեղադրվում է «անփութության միջոցով պաշտոնական դիրքի չարաշահման մեջ»: Նշենք, որ Բալըքչըի դատավարությունն ընթանում է Դիարբեքիրի ռազմական դատարանում: Հայազգի զինծառայողի սպանությունն իրականացրած Քըվանչ Աղաօղլուն կալանավորված չէ: Պաշտոնական շրջանակներում Սևակի սպանությունը որակվում է որպես «դժբախտ պատահար», սակայն փաստերը ցույց են տալիս, որ սպանությունը կանխամտածված է եղել և կապված է եղել Սևակի էթնիկ ինքնության հետ:

No comments: