1in.am. 30-6-2012- ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ
բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ–ի դիրքորոշումը Սիրիայի հանդեպ փոխվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Միջազգային հարցերում գերիշխողը, բնականաբար, Սիրիան էր: Եվ ես իմ գործընկեր Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մեջ փոփոխություն զգացի»,-ասաց Լավրովը: Բացի այդ, ռուսական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Սիրիայի բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները պետք է հակամարտության կողմերին համոզեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հունիսի 30-ին ժնևում տեղի կունենա Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպում` Սիրիայում իրադրությունը քննարկելու համար:


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment