Tuesday, June 26, 2012

Այսօր հայտնի կդառնան Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մրցույթի դափնեկիրները

Panorama.am. 26-6-2012- Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթի դափնեկիրների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հունիսի 10-24-ը անցկացնում են ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթը` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին: Մրցույթի նպատակն է բացահայտել ժողովրդական երաժշտարվեստի բնագավառում հանրապետության շնորհալի անհատ կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

No comments: