Friday, June 8, 2012

Շուրջ 4000 զանգ ՊՆ-ում՝ կամավոր դառնալու ցանկությամբ

HayNews.am-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում, երբ սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում, ՀՀ Պաշտպանության նախարարությունում չեն դադարում հնչել կամավորների զանգեր: Մեր տեղեկությունների համաձայն՝ վերջին երկու օրերի ընթացքում նախարարություն է զանգահարել մոտ 4000 քաղաքացի՝ այդ թվում կանայք, ովքեր պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտութան դեպքում կամավորության սկզբունքով լինել առաջնային գծում:

No comments: