Monday, June 11, 2012

Սարդարապատ նախաձեռնությունը կազմակերպում է 7-օրյա արշավ ազատագրված տարածքներում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդների համար(հիմնականում բարձրագույն կրթություն ստացած կամ ուսանող) հուլիսի 15-ից 22-ը կազմակերպում է 7-օրյա արշավ ազատագրված տարածքներում: Արշավի նպատակն է Հայաստանում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին հայրենի բնության գեղեցկությանը և ուժին հաղորդակից միջավայրում ծանոթացնել ազատագրված տարածքներին, պատմա–մշակութային հուշարձաններին, ուսուցանել նախնական ռազմական գիտելիքներ և մարտարվեստի հնարքներ, կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկայի ու ապագայի, ինչպես նաև Հայոց պետականության, պատմության, մշակույթի և բնապահպանական խնդիրների շուրջ։ Արշավին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 220-567, (+374 77) 31-32-61 հեռախոսահամարներով աշխատանքային օրերի ժամը 10:00 – 19:00, կամ գրել հետևյալ էլեկտրոնային փոստին` sardarapatsharzhum@gmail.com: Երևանից մեկնումը տեղի կունենա 2012թ հուլիսի 15-ին, ժամը 9։00–ին Սախարովի անվան հրապարակից։

No comments: