Saturday, June 30, 2012

Գործարարները տեսնում են, որ Հայաստանի նախագահն «ապրում է աշխատավարձո՞վ»

Բանից պարզվում է, այս տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է մոտ 3,5 անգամ: ՉԻ- Համաձայնվեք` սա արդեն անկում չէ, սա աղետ է: Սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողները խուսափում են Հայաստանից` ինչպես ուղղափառ մահմեդականները` խոզի մսից: Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանի իշխանություններն ամեն առիթով հայտարարում են, թե ամեն ինչ անում են օտարերկրյա ներդրումները խրախուսելու համար: Ընդ որում` նրանց այդ ցանկությունն անկեղծ է: Իսկ ինչու՞ են ներդրողները խուսափում Հայաստանից: «Անկատար օրենսդրական դաշտ», «հարկային բեռ» և այս կարգի այլ բառակապակցությունները տեղին չեն: Օտարերկրյա գործարարները պարզապես տեսնում են, որ Հայաստանի նախագահն «ապրում է աշխատավարձով», բայց մուլտիմիլիոնատեր է, վարչապետն ու նախարարնրը բիզնեսներ չունեն, բայց թաքնված օլիգարխներ են և այլն: Եվ բնականաբար` հասկանում են, թե որտեղից են առաջանում այդ գումարները: Որևէ մեկը չի ցանկանում իր միջոցներով կերակրել նրանց, և վերջ: Ահա և ամբողջը: Ուրիշ պատճառ չկա: Չորրորդ ինքնիշխանություն

No comments: