«Լրագիր» 22-6-2012- Խորհրդարանական ընտրություններից և Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո ԱՄՀ-ը հայտարարել է Հայաստանի համար նախատեսված 50 մլն դոլար տրանշի հաստատման, իսկ Համաշխարհային բանկը՝ 200 մլն դոլար վարկի մասին: Բացի դրանից, այս երկու կազմակերպությունները հավանություն են տվել վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությանը, չնայած որ դրա մեջ սխալներ են նկատում: Բայց այդ վարկերը տրամադրվում են այն հաշվարկով, որ այդ սխալները ուղղվեն: Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, ում հասցեին հնչում էին բազմաթիվ մեղադրանքներ, նույնիսկ պահանջում էին պատասխան տալ 14 տոկոսանոց տնտեսական անկման համար: Այս հարցում միավորվել են նույնիսկ նախկինում անհաշտ կուսակցությունները: Կառավարության ծրագրի իրատեսականությունը և կոնկրետությունը, իհարկե, կաղում են, բայց եթե նայենք այլ կողմից, ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների «բարիկադի» հակառակ կողմում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ինսիտուտները, ԱՄՀ-ն ու ՀԲ-ն, այսպես ասած, ֆինանսավորում են արևմտյան քաղաքականությունը, ապա պետք է նշել, որ ՀՀԿ «արևմտամետ» կուրսի դեմ են դուրս եկել արևմտամետ համարվող Ժառանգությունն ու մյուս կուսակցությունները: Դա, իհարկե, շատ պայմանական բաժանում է, այնուամենայնիվ, նրանք, ովքեր մտադրված են նախագահական ընտրություններին առաջադրել իրենց թեկնածուին, պետք է հասկանան, որ իրենք ստիպված կլինեն պայքարել ոչ միայն վարչական մեքենայի հետ, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, այլ նաև Արևմուտքի ֆինանսական քաղաքականության: Գաղտնիք չէ, որ Հայաստանում թոշակների և նպաստների գրեթե կեսը տրվում է ԱՄՀ վարկերի հաշվին, որն ուղիղ գնում է բյուջե: Պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ ԱՄՀ-ը հետ պահանջի պարտքերը կամ չտրամադրի հերթական տրանշը: Իսկ այն, որ ԱՄՀ-ն և մնացածներն իրենց շահերը ունեն Հայաստանում, նույնպես կասկած չի հարուցում: Խորհե՞լ են արդյոք այս մասին կուսակցությունները: Ինչ կարող են առաջարկել փոխարենը և ինչու մինչև հիմա չեն առաջարկել: Փաստացի, արտաքին պարտքը դառնում է Հայաստանի գրեթե որոշիչ քաղաքական գործոնը: Այդ պատճառով էլ, Սերժ Սարգսյանը, չնայած ճնշմանը, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ չի արել, ինքզինքն էլ գրեթե հայտարարել է արեւմտամետ առաջնորդ: Իսկ ինչ էր մնում անել. Հայաստանն արդեն մինչեւ կոկորդը խրված է պարտքերի մեջ: Եվ դրանց «հաճույք» ստանում է միայն Տիգրան Սարգսյանը, որը դրանով ապահովեց պաշտոնում մնալը: Թե ինչ ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը՝ արևմտամետ, թե ռուսամետ, այս դեպքում այնքան էլ կարևոր չէ, կարևոր չէ նույնիսկ, թե այս ճանապարհներից որն է ավելի պրոգրեսիվ: Որովհետև մեծ հաշվով ստացվում է, որ արտաքին պարտքերի պատճառով մենք չենք կարող ինքներս ընտրել: Այնպես, ինչպես չի կարող ընտրել Սերժ Սարգսյանը: Եվ դեպի Արևմուտք գնում ենք ոչ թե նրա համար, որ այն ավելի մոտ է մեզ քաղաքակրթորեն, այլ որովհետև ինչ որ մեկի մեղքով հայտնվել ենք ահռելի պարտքերի կապանքում: Թե ինչ են անում այն երկրների հետ, որոնք անխնա կուտակել են մեծ պարտքեր, կարող ենք տեսնել Հունաստանի և այլ երկրների օրինակով: Ընդդիմությունը պետք է բացատրություն պահանջի վարչապետից և նախագահից, թե ինչու են նրանք ընտրել պարտքերի «հեշտ» տարբերակը տնտեսությունը զարգացնելու փոխարեն: Այդպիսի բողոքներ արդեն հնչում են, բայց պարտքերը դեռ դիտվում են որպես Տիգրան Սարգսյանի «արատ», իսկ իրականում նա ընդամենը արտաքին պարտքից կախվածության «արդյունք» է: Իհարկե, արդեն ուշ է ինչ որ բան անել, որովհետև պարտքերն արդեն վերցված և նույնիսկ ծախսված են, սակայն եթե սրա շուրջ հասարարական բանավեճ բացվի, այդ թվում նաև խորհրդարանում, ապա կարելի է փորձել պարզել այդ գործոնի ազդեցությունը Հայաստանի ընտրությունների վրա, եւ գուցե չեզոքացնել այն: Նաիրա Հայրումյան Saturday, June 23, 2012
Արտաքին պարտքը դառնում է գլխավոր գործոն
«Լրագիր» 22-6-2012- Խորհրդարանական ընտրություններից և Տիգրան Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո ԱՄՀ-ը հայտարարել է Հայաստանի համար նախատեսված 50 մլն դոլար տրանշի հաստատման, իսկ Համաշխարհային բանկը՝ 200 մլն դոլար վարկի մասին: Բացի դրանից, այս երկու կազմակերպությունները հավանություն են տվել վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությանը, չնայած որ դրա մեջ սխալներ են նկատում: Բայց այդ վարկերը տրամադրվում են այն հաշվարկով, որ այդ սխալները ուղղվեն: Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին, ում հասցեին հնչում էին բազմաթիվ մեղադրանքներ, նույնիսկ պահանջում էին պատասխան տալ 14 տոկոսանոց տնտեսական անկման համար: Այս հարցում միավորվել են նույնիսկ նախկինում անհաշտ կուսակցությունները: Կառավարության ծրագրի իրատեսականությունը և կոնկրետությունը, իհարկե, կաղում են, բայց եթե նայենք այլ կողմից, ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հայտնվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների «բարիկադի» հակառակ կողմում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ինսիտուտները, ԱՄՀ-ն ու ՀԲ-ն, այսպես ասած, ֆինանսավորում են արևմտյան քաղաքականությունը, ապա պետք է նշել, որ ՀՀԿ «արևմտամետ» կուրսի դեմ են դուրս եկել արևմտամետ համարվող Ժառանգությունն ու մյուս կուսակցությունները: Դա, իհարկե, շատ պայմանական բաժանում է, այնուամենայնիվ, նրանք, ովքեր մտադրված են նախագահական ընտրություններին առաջադրել իրենց թեկնածուին, պետք է հասկանան, որ իրենք ստիպված կլինեն պայքարել ոչ միայն վարչական մեքենայի հետ, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, այլ նաև Արևմուտքի ֆինանսական քաղաքականության: Գաղտնիք չէ, որ Հայաստանում թոշակների և նպաստների գրեթե կեսը տրվում է ԱՄՀ վարկերի հաշվին, որն ուղիղ գնում է բյուջե: Պատկերացրեք ինչ կլինի, եթե հանկարծ ԱՄՀ-ը հետ պահանջի պարտքերը կամ չտրամադրի հերթական տրանշը: Իսկ այն, որ ԱՄՀ-ն և մնացածներն իրենց շահերը ունեն Հայաստանում, նույնպես կասկած չի հարուցում: Խորհե՞լ են արդյոք այս մասին կուսակցությունները: Ինչ կարող են առաջարկել փոխարենը և ինչու մինչև հիմա չեն առաջարկել: Փաստացի, արտաքին պարտքը դառնում է Հայաստանի գրեթե որոշիչ քաղաքական գործոնը: Այդ պատճառով էլ, Սերժ Սարգսյանը, չնայած ճնշմանը, Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ չի արել, ինքզինքն էլ գրեթե հայտարարել է արեւմտամետ առաջնորդ: Իսկ ինչ էր մնում անել. Հայաստանն արդեն մինչեւ կոկորդը խրված է պարտքերի մեջ: Եվ դրանց «հաճույք» ստանում է միայն Տիգրան Սարգսյանը, որը դրանով ապահովեց պաշտոնում մնալը: Թե ինչ ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը՝ արևմտամետ, թե ռուսամետ, այս դեպքում այնքան էլ կարևոր չէ, կարևոր չէ նույնիսկ, թե այս ճանապարհներից որն է ավելի պրոգրեսիվ: Որովհետև մեծ հաշվով ստացվում է, որ արտաքին պարտքերի պատճառով մենք չենք կարող ինքներս ընտրել: Այնպես, ինչպես չի կարող ընտրել Սերժ Սարգսյանը: Եվ դեպի Արևմուտք գնում ենք ոչ թե նրա համար, որ այն ավելի մոտ է մեզ քաղաքակրթորեն, այլ որովհետև ինչ որ մեկի մեղքով հայտնվել ենք ահռելի պարտքերի կապանքում: Թե ինչ են անում այն երկրների հետ, որոնք անխնա կուտակել են մեծ պարտքեր, կարող ենք տեսնել Հունաստանի և այլ երկրների օրինակով: Ընդդիմությունը պետք է բացատրություն պահանջի վարչապետից և նախագահից, թե ինչու են նրանք ընտրել պարտքերի «հեշտ» տարբերակը տնտեսությունը զարգացնելու փոխարեն: Այդպիսի բողոքներ արդեն հնչում են, բայց պարտքերը դեռ դիտվում են որպես Տիգրան Սարգսյանի «արատ», իսկ իրականում նա ընդամենը արտաքին պարտքից կախվածության «արդյունք» է: Իհարկե, արդեն ուշ է ինչ որ բան անել, որովհետև պարտքերն արդեն վերցված և նույնիսկ ծախսված են, սակայն եթե սրա շուրջ հասարարական բանավեճ բացվի, այդ թվում նաև խորհրդարանում, ապա կարելի է փորձել պարզել այդ գործոնի ազդեցությունը Հայաստանի ընտրությունների վրա, եւ գուցե չեզոքացնել այն: Նաիրա Հայրումյան
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment