Saturday, June 23, 2012

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծել

Tert.am. 22-6-2012- Ադրբեջանում ստեղծվել է համակարգչային խաղ` Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին, որի նպատակը ադրբեջանցի երիտասարդների «ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելն է»: Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, խաղի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 23-ին` Ադրբեջանի զինված ուժերի տոնի առիթով: Ադրբեջանցի երիտասարդները փորձելու են համակարգչային խաղի միջոցով գոնե գրավել Շուշին: Խաղը նաև «նպաստելու է» ադրբեջանցի երիտասարդների` «Ադրբեջանի նորագույն պատմության» մասին գիտելիքների ավելացմանը: Այն հնարավոր է լինելու ներբեռնել անվճար:

No comments: