Panorama.am. 22-6-2012- Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, թե օգտվելով Իսրայելի հետ ունեցած լավ և Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններից` աշխատանքներ է տանում այդ երկրներին հաշտեցնելու ուղղությամբ: Թուրքիայում դատում են «Մավի Մարմարա» նավի ճգնաժամի մեջ մեղադրվող Իսրայելի բանակի բարձրաստիճան սպաներին, իսկ Իսրայելի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Faktxeber.com»-ի` «նման պայմաններում Թուրքիային և Իսրայելին հաշտեցնելու Ադրբեջանի իշխանության ջանքերն ինչքանո՞վ են իրատեսական» հարցին քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ տարածվող տեղեկատվությունն անհիմն է: Նշելով, որ դա հում և չմտածված տեղեկատվություն է` Ալիզադեն ասել է, որ «ոմանց հաշտեցնելու համար այն պետություններն են ջանք գործադրում, որոնց խոսքն այդ երկրներում բարձր է գնահատվում: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հեղինակությունն է պատճառը, որ նրանք ցանկանում են հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին: Ադրբեջանն Իսրայելի և Թուրքիայի մոտ ոչ մի հարգանք չունի, որ հաշտության համար միջնորդություն կատարի: Ադրբեջանն ով է, կամ ինչ պետություն է, որ նման առաքելություն կյանքի կոչի: Ադրբեջանն աշխարհում որևէ ուժ և հարգանք չունի: Ադրբեջանը որպես պետություն ոչինչ է: Լավ կլիներ, որ պաշտոնական Բաքուն գնար` իր խնդիրները լուծեր», -խորհուրդ է տվել նա: Saturday, June 23, 2012
Զարդուշտ Ալիզադե. «Ադրբեջանը որպես պետություն ոչինչ է, որ հաշտեցնի Իսրայելին և Թուրքիային»
Panorama.am. 22-6-2012- Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, թե օգտվելով Իսրայելի հետ ունեցած լավ և Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններից` աշխատանքներ է տանում այդ երկրներին հաշտեցնելու ուղղությամբ: Թուրքիայում դատում են «Մավի Մարմարա» նավի ճգնաժամի մեջ մեղադրվող Իսրայելի բանակի բարձրաստիճան սպաներին, իսկ Իսրայելի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Faktxeber.com»-ի` «նման պայմաններում Թուրքիային և Իսրայելին հաշտեցնելու Ադրբեջանի իշխանության ջանքերն ինչքանո՞վ են իրատեսական» հարցին քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ տարածվող տեղեկատվությունն անհիմն է: Նշելով, որ դա հում և չմտածված տեղեկատվություն է` Ալիզադեն ասել է, որ «ոմանց հաշտեցնելու համար այն պետություններն են ջանք գործադրում, որոնց խոսքն այդ երկրներում բարձր է գնահատվում: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հեղինակությունն է պատճառը, որ նրանք ցանկանում են հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին: Ադրբեջանն Իսրայելի և Թուրքիայի մոտ ոչ մի հարգանք չունի, որ հաշտության համար միջնորդություն կատարի: Ադրբեջանն ով է, կամ ինչ պետություն է, որ նման առաքելություն կյանքի կոչի: Ադրբեջանն աշխարհում որևէ ուժ և հարգանք չունի: Ադրբեջանը որպես պետություն ոչինչ է: Լավ կլիներ, որ պաշտոնական Բաքուն գնար` իր խնդիրները լուծեր», -խորհուրդ է տվել նա:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment