Tert.am. 22-6-2012- Իրանը պատասխանել է օրեր առաջ Ադրբեջանի հղած նոտային և հաստատել ադրբեջանցի երկու պոետների ձերբակալության փաստը: Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, Իրանական կողմը նշել է, որ ադրբեջանցի պոետներ Ֆարիդ Հուսեյնը և Շահրիար Հաջիզադեն ձերբակալվել են հանցագործություն կատարելու պահին: «Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանն իր հերթին պատասխան նոտան է ուղարկել, իրանական կողմից պահանջելով պարզաբանել, թե ինչու այդքան երկար ժամանակահատված Ադրբեջանի քաղաքացիների գտնվելու վայրի և ձերբակալման պատճառների մասին տեղեկություններ չէին հաղորդվում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը: Նա նաև նշել է, որ Ադրբեջանի հյուպատոսարանը փորձելու է հնարավորինս շուտ հանդիպել ադրբեջանցի պոետների հետ: Ադրբեջանի քաղաքացիները մայիսի 2-ին ձերբակալվել էին Թավրիզում և Ադրբեջանի ԱԳՆ-ը նոտա էր հղել, սակայն իրանական կողմը բավական երկար ժամանակահատված որևէ արձագանք չէր տվել:
Saturday, June 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment