Saturday, June 16, 2012

Ազատագրված տարածքները մշտապես պատկանել են ԼՂՀ ժողովրդին, և պետք չէ այնտեղ ինչ-որ բան կառուցել` ապացուցելու դա

Mardik.am. 15-6-2012- Այդ նախաձեռնությունը բուն ադրբեջանական համայնքի հետ կապ չունի և ի սկզբանե դատապարտված էր: Այս մասին mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` անդրադառնալով Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների այն հայտարարությանը, թե իրենք ցանկանում են քաղաք կառուցել ազատագրված տարածքներում: Նա նշեց, որ ադրբեջանահայությունը չի լիազորել նրանց` հայտնելու նման նախաձեռնության մասին, իրենք ունեն իրենց ձայնը և իրենց կարծիքը և կողմնակի անձանց կարիքը չեն զգում: «Ազատագրված տարածքները մշտապես պատկանել են ԼՂՀ ժողովրդին, և պետք չէ այնտեղ ինչ-որ բան կառուցել` ապացուցելու դա»,- նշեց նա` ընդգծելով, որ ադրբեջանահայությունն ունի արդեն իր մայրաքաղաքը, որը Բաքուն է, և նորը կառուցելու կարիք չկա: «Եթե վերադառնալու խնդիր լինի, ապա կվերադառնանք այն վայրերը, որտեղից ստիպված ենք եղել հեռանալ»,- ասաց Գ.Այվազյանը:

No comments: