Saturday, June 9, 2012

Այսօր աշխարհը նշում է Ընկերների միջազգային օրը

Tert.am. 9-6-2012- Այսօր աշխարհը տոնում է Ընկերների միջազգային օրը: Ըստ calend.ru-ի` օրվա նպատակն է, անկախ կյանքի դժվարություններից ու տարաբնույթ խոչընդոտներից, հիշեցնել ընկերներին, թե որքան կարևոր են նրանք մեզ համար: Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հռչակեց Բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 9-ին: Տարիների ընթացքում տոնը մեծ հեղինակություն է ձեռք բերել, և այսօր այն նշվում է բազմաթիվ երկրներում: Այդ օրը պետք է անցկացնել ընկերների հետ: Որոշ երկրներում այս օրն ընդունված է միմյանց տալ նվերներ, ծաղիկներ, բացիկներ: Բացի այդ, սոցիալական ցանցերում Ընկերների օրվա հայտնվելուց ի վեր, այն նշվում է նաև օնլայն ռեժիմով: 1997թ.-ին ՄԱԿ-ն աշխարհի Բարեկամության դեսպանի պաշտոնում նշանակեց Վիննի Ֆուին: 1986թ.-ին ԱՄՆ-ում հռչակվեց ընկերներին վերաբերող ևս մեկ տոն` Գրկախառնությունների միաջզագային օրը, որն աշխարհը տոնում է հունվարի 21-ին: Այդ օրն առանց որևէ պատճառի անհրաժեշտ է գրկախառնվել ընկերների հետ:

No comments: