News.am. 4-6-2012- Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի եւ Աֆղանստանի առաջնորդներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Համիդ Քարզայի հետ: Ինչպես լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը մտադիր է ակտիվորեն օգտվել բազմակողմանի ձեւաչափից, որպեսզի երկկողմ հանդիպումներ անցկացնի միջազգային կարեւորագույն խաղացողների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ահմադինեժադի հետ հանդիպումը Վլադիմիր Վլադիմիրովիչին թույլ կտա անձամբ զգալ իրանական հիմնախնդրի շուրջ կրքերի բորբոքումը եւ այն, թե ինչպես են ընկալում այդ իրավիճակը Թեհրանում», - նշել է Ուշակովը: Նա ավելացրել է, որ երկու առաջնորդների զրույցը հատուկ նշանակություն ունի հունիսի 18-19-ին Մոսկվայում իրանական խնդրի շուրջ կայանալիք բանակցությունների համատեքստում: Համիդ Քարզայի հետ կվերանայվեն Աֆղանստանում անվտանգության եւ թմրավտանգի դեմ պայքարի հարցեր: ՇՀԿ-ի գագաթաժողովը տեղի կունենա Պեկինում` հունիսի 6-7-ին: Monday, June 4, 2012
Պուտինը հանդիպումներ կունենա Ահմադինեժադի եւ Քարզայի հետ` ՇՀԿ-ի շրջանակում
News.am. 4-6-2012- Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի եւ Աֆղանստանի առաջնորդներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Համիդ Քարզայի հետ: Ինչպես լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը մտադիր է ակտիվորեն օգտվել բազմակողմանի ձեւաչափից, որպեսզի երկկողմ հանդիպումներ անցկացնի միջազգային կարեւորագույն խաղացողների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ահմադինեժադի հետ հանդիպումը Վլադիմիր Վլադիմիրովիչին թույլ կտա անձամբ զգալ իրանական հիմնախնդրի շուրջ կրքերի բորբոքումը եւ այն, թե ինչպես են ընկալում այդ իրավիճակը Թեհրանում», - նշել է Ուշակովը: Նա ավելացրել է, որ երկու առաջնորդների զրույցը հատուկ նշանակություն ունի հունիսի 18-19-ին Մոսկվայում իրանական խնդրի շուրջ կայանալիք բանակցությունների համատեքստում: Համիդ Քարզայի հետ կվերանայվեն Աֆղանստանում անվտանգության եւ թմրավտանգի դեմ պայքարի հարցեր: ՇՀԿ-ի գագաթաժողովը տեղի կունենա Պեկինում` հունիսի 6-7-ին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment