Saturday, June 30, 2012

Պետդեպը արգելել է զենքի վաճառքն Ադրբեջանին

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց պատրաստվում է
ուղղաթիռներների համար նախատեսված սարքավորումներ ու զենք վաճառել: Որոշումն ընդունվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հովարդ Բերմանի մտահոգությունների արդյունքում, ով նշել է, որ Ալիեւի վարչակարգը կարող է օգտագործել դրանք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղ դեմ հարձակումներ գործելու համար: Այս մասին գրում է asbarez.com-ը՝ հղում անելով Ամերիկայի հայ ազգային կոմիտեին: Հովարդ Բերմանը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի որոշումը լավագույնս է բխում հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղության շահերից:

No comments: