Saturday, June 23, 2012

Թուրքիան հերքել է լուրերն այն մասին, թե Սիրիան ներողություն է խնդրել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է լուրերն այն մասին, որ Սիրիայի իշխանություններն իբր պաշտոնապես ներողություն են խնդրել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վայր գցած մարտական F-4 կործանիչի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, Էրդողանը հայտարարել է հունիսի 22-ի երեկոյան, Անկարայում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիայի իշխանությունները դեռ տեղեկություն չունեն այն մասին, արդյոք F-4 կործանիչը վայր են գցել սիրիական զինվորականները, թե ինքնաթիռն աղետի է ենթարկվել: Վարչապետը հերքել է նաև լուրերն այն մասին, որ օդաչուներին հաջողվել է փրկվել և նրանց հայտնաբերել է սիրիական որոնողական խումբը: Էրդողանի խեսքերով՝ երկու օդաչուների ճակատագրի մասին դեռ որևէ տեղեկություն չկա: Կործանիչի ընկնելու վայրում իրականացվում է որոնողափրկարարական օպերացիա, որին մասնակցում են ինչպես թուրքական, այնպես էլ սիրիական նավեր և ուղղաթիռներ:

No comments: