Tert.am. 22-6-2012- Սիրիայի իշխանությունները այսօր պաշտանապես ներողություն են խնդրել Թուրքիայից այդ երկրի ռազմական ինքնաթիռը խփելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականին, որը մեջբերել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Թուրքական պաշտոնական աղբյուրը հաստատել է, որ ինքնաթիռը խփվել է սիրիական բանակի կողմից, իսկ օդաչուները փրկվել են և լավառողջ են: Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կործանիչները չեն ներխուժել Սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել: Ավելի վաղ, միջադեպի կապակցությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել գլխավոր շտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ:
Saturday, June 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment