Saturday, June 30, 2012

«Սարդարապատ»-ը կոչ է անում Վ. Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել լուռ ցասումի միջոցառման

«Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման: Շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների` հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլևս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր` ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով»:

No comments: