Saturday, June 30, 2012

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը քննադատել է Արևմուտքին

1in.am. 30-6-2012- Միացյալ ազգերի կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Խազային երեկ քննադատության է ենթարկել արևմտյան երկրներին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ առաջընթաց չարձանագրելու համար։ Այս մասին հաղորդում է Asspociated Press գործակալությունը։ «Մեզ համար ակնհայտ է, որ «Վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) որոշ երկրներ անհայտ պատճառներով միտված չեն լուծում գտնելու խնդրին։ Եթե բանակցություններն այսպիսի ընթացք ունենան, ապա մենք փակուղի կմտնենք։ ԱՄՆ-ը և որոշ եվրոպական երկրներ հայտարարում էին, որ պատրաստվում են ուժեղացնել մեզ վրա բանեցվող ճնշումը և ավելացնել պատժամիջոցները։ Դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում լուրջ երկխոսության մեջ մտնել մեզ հետ»,- ասել է իրանցի դիվանագետը։ Հիշեցնենք, որ 2012թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրամիության էմբարգոն, որով սահմանափակվում է Իրանից ներկրվող նավթի ծավալը։

No comments: