Saturday, June 23, 2012

Մոտակա շաբաթներին Ռիչարդ Մորնինգսթարը կարող է նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

1in.am. 23-6-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտակա շաբաթներին Ռիչարդ Մորնինգսթարը կարող է նշանակվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթեռլինգը: Վերջինս հիշեցրել է, որ այս շաբաթ Մորնինգսթարի թեկնածությունը հավանության արժանացրեց ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը, սակայն քանի դեռ նույնը չի արել ԱՄՆ Սենատը, Մորնինգսթարը չի կարող համարվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը դիտարկել է նաև հունիսի 13-ին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան, իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:

No comments: