Tuesday, June 26, 2012

«Սիրիան կրակ է բացել նաև մեր երկրորդ ինքնաթիռի վրա». Բյուլենթ Արընչ

1in.am. 26-6-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո թուրք լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ հունիսի 25-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել թուրքական մեկ այլ ինքնաթիռի ուղղությամբ, որը ներգրավված է եղել հունիսի 22-ին Սիրիայի կողմից վայր գցված թուրքական F-4 ինքնաթիռի որոնողական աշխատանքներում: Արընչը հավելել է, որ, այնուամենայնիվ, սիրիացիներին չի հաջողվել վայր գցել թուրքական երկրորդ ինքնաթիռը: Արընչի խոսքերով՝ Թուրքիան իր իրավունքները պաշտպանելու է միջազգային իրավունքի շրջանակներում՝ ընդգծելով, որ պաշտոնական Դամասկոսն անպատիժ չի մնա այդ ամենի համար:

No comments: