Tert.am. 26-6-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսենի հետ: Զրույցի առանցքում եղել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի հարվածից կործանված ինքնաթիռի հարցը: Դավութօղլուն թուրքական կողմի տեսակետն է վերահաստատել հարցի առնչությամբ և տեղեկություններ տվել գլխավոր քարտուղարին: Քննարկվել է նաև այսօր այս հարցի քննարկման համար հրավիրվածՆԱՏՕ-ի նիստի մանրամասները: ՆԱՏՕ-ն այսօր ուսումնասիրելու է ռադարներից ստացված տեղեկությունները` ինքնաթիռի կործանման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ն, Թուրքիային նիստի ընթացքում որևէ տհաճ անակնկալ չի սպասվում և թուրքերն ակնկալում են ստանալ կառույցի անդամ բոլոր 27 երկրների լիարժեք աջակցությունը: Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ն նույնպես հանդես կգա սիրիական կողմին դատապարտող հայտարարությամբ: Երեկ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Եվրոպական միությունը: Անկարան դեռևս չի առաջարկելու առաջնորդվել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ դրույթով, որը սահմանում է, որ ցանկացած հարձակում ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա դիտվում է որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա: Սակայն նշվելու է, որ նման միջադեպի կրկնության դեպքում այս փաստը ևս որպես հիմք կծառայի Սիրիայի հանդեպ ռազմական միջամտություն կիրառելու պահանջ ներկայացնելու համար:
Tuesday, June 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment