Sunday, June 10, 2012

Հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊԲ

Panorama.am. 9-6-2012- Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: Բացի մեծաքանակ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվել են նաև հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ադրբեջանական բանակի հետախուզադիվերսիոն գործողությունների բոլոր փորձերը կանխվել են և հակառակորդը, մեծ կորուստներ տալով, ետ է շպրտվել իր ելման դիրքեր: Ըստ աղբյուրի, շաբաթվա ընթացքում հետախուզական գործողություններ իրականացնելու նպատակով հակառակորդը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր:

No comments: