Saturday, June 30, 2012

ԱՄՆ Սենատը հաստատել է Մորնինգսթարին` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

News.am. 30-6-2012- ԱՄՆ Սենատը հունիսի 29-ին, ընդհանուր նիստում հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդում է Turan-ը: Բացի Մորնինգսթարից, սենատորները տասնյակ երկրներում ԱՄՆ դեսպանների են հաստատել, մասնավորապես, Բիրմայում, Գամբիայում, Նեպալում, Մոնղոլիայում, Միկրոնեզիայում, Հասարակածային Գվիեայում, Մալդիվներում, Մոզամբիկում, Սուրինամում եւ Տաջիկստանում: ԱՄՆ նախագահ Օբաման Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել այս տարվա ապրիլին: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր այդ նշանակումը: Նոր դեսպանը իր պարտականությունների կատարմանը կանցնի մոտակա շաբաթներին:

No comments: