ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել ԼՂՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը, ասել է. - Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ: Արցախի ղեկավարության հետ մշտական խորհդատվություններ են անցկացնում նաև եռանախագահները: Շուտով, մոտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ: Ես կցանակայի ևս մեկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարող լինել հիմնախնդրի կարգավորում: Հիշեցնեմ նաև, որ Կազանում մեկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդեն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարվել վերջնականպես համաձայնեցված առանց Լեռնային Ղարաբաղի հավանության: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցության:
Saturday, June 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment