Panorama.am. 22-6-2012- Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Քաբուլում բրիտանացի իր գործընկերոջ՝ Ուիլյամ Հագի, հետ ունեցած հանդիպման առնչությամբ պարզաբանումներ տալու համար կանչվել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Սեյյեդ Հոսեյն Նաղավին: Իրանցի խորհրդականն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը բացի դավաճանությունից և Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացված ճնշումներից, ուրիշ ոչինչ չի տեսել Մեծ Բրիտանիայի կողմից: Մենք տեղյակ չենք, թե Աֆղանստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ ինչ թեմաներ են քննարկել Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները»: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերից Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Լոնդանի և Թեհրանի հարաբերությունները խիստ լարվեցին, երբ 2011թ. նոյեմբերի 29-ին իրանցի ուսանողները հարձակում գործեցին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքի վրա: Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում աշխատող իրանցի դիվանագետները հյուրընկալ երկրի պահանջով արտաքսվեցին երկրից, իսկ մինչ այդ Մեծ Բրիտանիան էր Թեհրանից տարհանել իր դիվանագիտական առաքելության անդամներին: Saturday, June 23, 2012
Իրանի ԱԳ նախարարը պարզաբանումներ տալու համար կանչվել է Մեջլիս
Panorama.am. 22-6-2012- Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Քաբուլում բրիտանացի իր գործընկերոջ՝ Ուիլյամ Հագի, հետ ունեցած հանդիպման առնչությամբ պարզաբանումներ տալու համար կանչվել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Սեյյեդ Հոսեյն Նաղավին: Իրանցի խորհրդականն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը բացի դավաճանությունից և Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացված ճնշումներից, ուրիշ ոչինչ չի տեսել Մեծ Բրիտանիայի կողմից: Մենք տեղյակ չենք, թե Աֆղանստանի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ ինչ թեմաներ են քննարկել Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները»: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերից Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Լոնդանի և Թեհրանի հարաբերությունները խիստ լարվեցին, երբ 2011թ. նոյեմբերի 29-ին իրանցի ուսանողները հարձակում գործեցին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքի վրա: Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում աշխատող իրանցի դիվանագետները հյուրընկալ երկրի պահանջով արտաքսվեցին երկրից, իսկ մինչ այդ Մեծ Բրիտանիան էր Թեհրանից տարհանել իր դիվանագիտական առաքելության անդամներին:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment