Wednesday, June 6, 2012

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը խորը անհանգստություն է առաջացնում. Թուրքիայի ԱԳՆ

HayNews.am. 6-6-2012- Թուրքական մամուլն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերին: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով 3 հայ զինծառայող էր զոհվել: Պատասխան գործողության իրականացման արդյունքում ադրբեջանական բանակը 5 կորուստ էր կրել: Today’s Zaman-ը լարված դրության վերաբերյալ փորձել է մեկնաբանություն վերցնել Թուրքիայի արտգործնախարարությունից: Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, որ իրենք ուշադիր հետևում են դեպքերի զարգացմանը: «Մենք հետևում ենք զարգացումներին խորը անհանգստությամբ»,-նշել է թուրք դիվանագետը:

No comments: