Wednesday, June 6, 2012

Հայաստանն առաջընթաց է գրանցել ըստ Freedom House-ի «Անցումային շրջանի երկրներ 2012» զեկույցի

Tert.am. 6-6-2012- Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ - 2012» (Nations in Transit) զեկույցը, որում դիտարկվում է ժողովրդավարական առաջընթացը նախկին կումունիստական երկրներում: Ամենամյա զեկույցում դիտարկվում են ժողովրդավարության ցուցանիշները Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում: Ըստ կազմակերպության գնահատականի՝ «Սառը պատերազմից հետո մեծ ժողովրդավարական հաջողություն գրանցած երկրների երիտասարդ ժողովրդավարական համակարգերը այժմ լրջորեն խոցելի են»: Վերջին 5 տարիներին «լճացում և դիրքերի զիջում»-ն ակնհայտ է ԵՄ նոր անդամ և Բալկանների երկրներում: Ըստ Freedom House-ի այս միտման ամենից վառ օրինակը Հունգարիան է: Ուկրաինայի ցուցանիշները նույնպես շարունակել են վատթարացումը: Առանձին նշվում է, որ «Եվրասիայի որևէ երկրում չի հաջողվել փաստացի ազատվել կառավարման հին սովորություններից և դադարեցնել մենաշնորհները քաղաքական և տնտեսական իշխանության ոլորտներում» և դա «դարձել է վերջին 2 տասնամյակի մեծագույն հիասթափություններից մեկը»: Եվրասիայի երկրների ընդհանուր ժողովրդավարական ցուցանիշները կամ անկում են գրանցել կամ մնացել են անփոփոխ: «Արաբական գարնան արձագանքները Բելառուսի, Ադրբեջանի և Ղազախստանի պես ավտորիտար պետություններում հանգեցրել են քաղաքացիական հասարակության ավելի կոշտ ճնշումների և քաղաքական ընդդիմությանը պատժելու համար դատական համակարգը որպես գործիք օգտագործելու աճին»,- ասված է զեկույցում: Ըստ ուսումնասիրության՝ անկում գրանցած երկրներն են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուկրաինան: Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը նաև «Քաղաքացիական հասարակության անկում» և «Դատական համակարգի անկախության անկում» ենթավարկանիշերում են: Առաջընթաց կա Ղըրղզստանում, Հայաստանում, Մոլդովայում, Վրաստանում: Կայուն է գնահատվել ժողովրդավարության առաջընթացը Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ռուսաստանում:

No comments: