Thursday, June 7, 2012

Ադրբեջանը փորձում է ազդել միջազգային հանրության վրա

1in.am. 7-6-2012- Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին ադրբեջանական դիվերսանտների ակտիվացումը փորձ է միջազգային հանրությանը դրդել նրան, որ Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրեն, որ դրանով իբր արագացնեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա՝ դա ներկայացնում են ներքին աուդիտորիային, բայց նաև դրանով Ալիևի ավտորիտար ու կոռումպացված ռեժիմն իր հասարակությանը փորձում է շեղել բուն ներքին խնդիրներից, քաղաքացիներին թողնել մշտական լարվածության ու պատերազմի մթնոլորտում: «Տարածաշրջանում կարևորագույն խաղացողների ներկայության պարագայում Ադրբեջանը միշտ նման քայլերի է դիմում, ընդ որում՝ առաջինը միշտ ինքն է դիմում, ձգտելով ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա, որ նրանք դրդեն ՀՀ-ին՝ համաձայնել Ադրբեջանի դիրքորոշմանը, որ ստատուս քվոն ընդունելի է, որ պետք է գնալ ստատուս քվոյի փոփոխությանը, ընդ որում՝ հօգուտ Ադրբեջանի»,- ասաց Ռ. Մեհրաբյանը՝ նկատելով, որ այս ամենն, իհարկե, ազդեցություն ունենում է միջազգային խաղացողների վրա, թեև ոչ այն չափով, որ կուզեր Ադրբեջանը:

No comments: