Wednesday, June 6, 2012

ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին վերապատրաստել բանակը և արդիականացնել ուղղաթիռները

Tert.am. 5-6-2012- Մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ՝ պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտնում է Newsgeorgia լրատվական կայքը: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել պաշտպանությանը ոլորտում. ԱՄՆ-ն կվերապատրաստի Վրաստանի զինված ուժերը, որպեսզի նրանք կարողանան անցկացնել ծովային և օդային տարածքների մոնիթորինգ, մենք նաև կօգնենք արդիականացնել ուղղաթիռները», - ասել է Քլինթոնը: Նրա խոսքով, մոտ ապագայում Վրաստանը կդառնա «ուժեղագույն միջազգային գործընկեր՝ բարելավված պաշտպանունակությամբ»:

No comments: