Wednesday, June 6, 2012

Թուրքիան չի խառնվի Սիրիայի գործերին. Էրդողան

HayNews.am. 5-6-2012- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում խառնվել Սիրիայի ներքին գործերին: Էրդողանն այս հայտարարությունն արել է Ստամբուլում մեկնարկած «տեղական Դավոս» կոչվող տնտեսական համաժողովի ժամանակ: «Թուրքիան գիտի, որ ցանկացած անզգույշ քայլ Սիրիայի հարցում կարող է ողբերգական հետևանքներ բերել տարածաշրջանին: Թուրքիայի նպատակը ճգնաժամի կարգավորումն է և ոչ խառնվելն այդ պետության գործերին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Նշենք, որ թուրքական կողմը, որն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին, բազմիցս հայտարարել է, թե «իրենք կարող են այլ ուղիներով լուծել խնդիրը»:

No comments: