Saturday, June 30, 2012

Գեներալ Ֆադավի. Իրանը հարյուր տոկոսով կարող է նշանակետի տակ պահել Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի և Օմանի ծովի տարածաշրջանը

Panorama.am.29-6-2012- Իրանի զինված ուժերը հարյուր տոկոսով կարող են նշանակետի տակ պահել
Պարսից ծոցի, Հորմոզի նեղուցի և Օմանի ծովի տարածաշրջանը: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ծովային ուժերի հրամանատար, գեներալ Ալի Ֆադավին: Գեներալ Ֆադավին նշելով, որ ներկայում ԻՀՊԿ ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերի վրա տեղադրված են 220 կմ հեռահարությամբ հրթիռներով, հույս է հայտնել, որ Հորմոզի նեղուցում տեղակայված ռազմանավերն առաջիկայում կհամալրվեն 300 կմ հեռահարությամբ հակառադարային հրթիռներով:

No comments: