Wednesday, June 6, 2012

Կլարա Վայս. Լարվածության աճ` Իրանի եւ Ադբեջանի հարաբերություններում

News.am. 6-6-2012- NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Կլարա Վայսի` «Միջազգային սոցիալիստկան վեբ կայքում» հրապարակված հոդվածը` որոշ կրճատումներով. Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առանց այն էլ լարված հարաբերությունները վերջին օրերին` Բաքվում «Եվրատեսիլի» անցակացումից հետո, ավելի են վաթարացել: Հարաբերությունների սրման պատճառը Ադրբեջանի սերտ համագործակցությունն է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ` Իրանի դեմ նրանց հնարավոր պատերազմի նախապատրաստման գործում: Ադրբեջանի բանակն ու, հատկապես, ռազմածովային նավատորմը վերջին տարիներին պարբերաբար սպառազինվել են ԱՄՆ-ի կողմից: 2010 -2011թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են ՀՆԱ-ի 3,95%-ից մինչեւ 6,2%-ը կամ հասել 3,1 մլրդ դոլարի: «WikiLeaks»-ում 2009 թ. հրապարակված ամերիկյան կառավարությանն ուղարկված հեռագրում Ադրբեջանը համարվում է «ահաբեկչության դեմ պատերազմի կարեւոր գործընկեր»: Ադրբեջանը հարուստ է ոչ միայն նավթով եւ գազով, այլեւ կարեւոր տարանցիկ երկիր է Կասպից ավազանի եւ Կենտրոնական Ասիայի հիմնական մասից ռեսուրսների համար: Իսրայելը եւս անմիջականորեն մասնակցում է Ադրբեջանի սպառազինմանը: Այս տարվա փետրվարին Բաքուն Իսրայելից 1,6 մլրդ դոլարի սպառազինություն էր գնել, այդ թվում` ծավային հրթիռային տեխնիկա եւ անօդաչու սարքեր: ԱՄՆ-ի եւ Իսրայելի աջակցության շնորհիվ ներկայումս Կասպիական տարածաշրջանում ամենազինված նավատորմանը Ադրբեջանինն է, քան նույնիսկ Ռուսաստանինը: Ամերիկյան «Foreign Policy» ամսագրի տվյալներով, Իսրայելն այժմ մուտք ունի Իրանի հյուսիսի հետ սահմանին գտնվող ավիաբազաներ, որտեղից կարող է օդային հարված հասցնել Թեհրանին: Թե որքանով է Ադրբեջանը ներգրավված Իրանի դեմ պատերազմի նախապատրաստություններում, անցած շաբաթ հրապարակվեց «The Washington Post»-ում, որտեղ խոսվում էր անհեթեթ ակնարկի` Իրանին կողմից Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնատար անձանց նկատմամբ ենթադրյալ մահափորձի մասին: ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը հունիսի 6 –ին հանդիպումներ կունենա Բաքվում: Օրակարգում ղարբաղյան համակարտությունն է: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճն աջակցության կարեւոր դրդապատճառ է, որը ներկայումս Ադրբեջանը ցուցաբերում է ԱՄՆ-ին եւ...

No comments: