Friday, June 8, 2012

Եզդիների կազմակերպությունը մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողությունների առթիվ

Այս օրերին Ադրբեջանի բանակի գործողությունները եւս մեկ անգամ մտահոգվելու առիթ են տալիս: Այս մասին ասված է «Սինջար եզդիների ազգային միավորում» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր արդեն դիվերսիոն գործողություններ են իրականացվում Հայաստանի հանրապետության դեմ, որը ճանաչված է որպես անկախ պետականություն եւ որ միջազային ատյանները կանխարգելիչ հայտարարություններով հանդես չեն գալիս եւ չեն պաշտպանում հայկական կողմին: «Սինջար եզդիների զագային միավորումը» հասարակական կազմակերպությունը անհանգստացած է ստեղծված իրավիճակով եւ հույս է հայտնում, որ վերջապես միջազային ատյանների կողմից կդատապարտվի Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ինչը վտանգավոր է տարածաշրջանի փխրուն խաղաղության պահպանման համար: Միեւնույն ժամանակ ուզում ենք հիշեցնել արկածախնդիր ադրբեջանական կողմին` ձեռնպահ մնալ նման գործողություններից, քանի որ այն ի վերջո վատ հետեւանքներ է թողնելու հենց իրենց` ադրբեջանցիների վրա: Այսօր ավելի քան երբեւէ Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է միասնական լինեն եւ պատրաստ պաշտպանելու մեր ընդհանուր հայրենիքը: Մնում է միայն խոնարհվել վերջին օրերին զոհված տղաների Հրաչ Սամվելի Սարգսյանի, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանի, Կարեն Կամոյի Դավթյանի, Վարդան Ռոբերտի Օհանյանի անմար հիշատակի առաջ եւ հուսալ, որ այլեւս նման դեպքեր տեղի չեն ունենա»:

No comments: