Friday, June 8, 2012

Թուրքիայում Վանի քուրդ քաղաքապետին էլ ձերբակալեցին

News.am. 7-6-2012- Թուրքական ոստիկանությունը հունիս 7-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն, համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) գործով հերթական խուզարկությունն է իրականացրել Վանի քաղաքապետարանում եւ քաղաքապետ Բեքիր Քայայի տանը։ Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը խուզարկություններից հետո ձերբակալել է Վանի քաղաքապետ, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Բեքիր Քայային։ Նշենք, որ ներկայումս Թուրքիայի բանտերում է գտնվում 32 քուրդ քաղաքապետ։

No comments: