HayNews.am. 26-6-2012- Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հրավիրվել է թուրքական դեսպանատուն` Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպելուց օրեր անց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ իր աղբյուրներից, Շիմոն Կրբեցը թուրքական դեսպանատուն է այցելելու հունիսի 27-ին: Թե ինչ նպատակով են Կրբեցին հրավիրել Չեխիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն, դեռ հայտնի չէ: Շիմոն Կրբեցի ղեկավարած «Չարիքի հնէաբանության» կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որ անցավ հունիսի 18-20-ը Պրահայում, նվիրված էր ցեղասպանությունների ընթացում ընդվզման, ինքնապաշտպանության եւ դիմադրության պատմություններին եւ կրում էր «Մուսա լեռները» խորագիրը: Կազմակերպիչները 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ մուսալեռցիների դիմադրությունն համարել էին նաեւ այլ ժողովուրդների մաքառումի խորհրդանիշ: Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի ականավոր մասնագետներ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից: Մուսա լեռան դիմադրության մասին պատմող զեկույցով ելույթ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը, ով ինքը ցեղասպանությունից փրկված մուսալեռցիների ժառանգ է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Tuesday, June 26, 2012
Ցեղասպանության հարցերով գիտաժողովի կազմակերպիչը հրավիրվել է Թուրքիայի դեսպանատուն
HayNews.am. 26-6-2012- Չեխական «Չարիքի հնէաբանության» կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը հրավիրվել է թուրքական դեսպանատուն` Պրահայում ցեղասպանություններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը կազմակերպելուց օրեր անց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ իր աղբյուրներից, Շիմոն Կրբեցը թուրքական դեսպանատուն է այցելելու հունիսի 27-ին: Թե ինչ նպատակով են Կրբեցին հրավիրել Չեխիայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություն, դեռ հայտնի չէ: Շիմոն Կրբեցի ղեկավարած «Չարիքի հնէաբանության» կենտրոնի կազմակերպած գիտաժողովը, որ անցավ հունիսի 18-20-ը Պրահայում, նվիրված էր ցեղասպանությունների ընթացում ընդվզման, ինքնապաշտպանության եւ դիմադրության պատմություններին եւ կրում էր «Մուսա լեռները» խորագիրը: Կազմակերպիչները 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ մուսալեռցիների դիմադրությունն համարել էին նաեւ այլ ժողովուրդների մաքառումի խորհրդանիշ: Գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի ականավոր մասնագետներ Չինաստանից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից: Մուսա լեռան դիմադրության մասին պատմող զեկույցով ելույթ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր Վահրամ Շեմասյանը, ով ինքը ցեղասպանությունից փրկված մուսալեռցիների ժառանգ է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment