Saturday, June 23, 2012

Ադրբեջանը ԱՄՆ քաղաքացիների համար դյուրացնում է վիզային ռեժիմը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ԱՄՆ քաղաքացիների համար դյուրացնում է վիզային ռեժիմը: ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են այցելել Ադրբեջան, կարող են դիմում ներկայացնել Travisa Outsourcing օնլայն համակարգի միջոցով: Վիզայի դիտարկման գործընթացը կտևի մոտ 10 աշխատանքային օր՝ սկսած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից: Հունիսի 25-ից ԱՄՆ քաղաքացիների համար վիզայի վճարն ավելացվում է՝ հասցվելով մինչև 160 դոլարի: Տարանցիկ վիզայի վճարն էլ կազմելու է 20 դոլար:

No comments: