Panorama.am, 23-6-2012- Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գագաթաժողովին Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է փոխարտգործնախարարի մակարդակով, թեև հրավիրվել էր ՀՀ նախագահը: Մասնավորապես «CNNTurk» լրատվականը իր լրատվանյութը վերնագրել է այսպես` «Հայաստանը մասնակցում է «ՍԾՏՀԿ»-ին, բայց . . .»: Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հյուրընկալությամբ տեղի է ունենալու «ՍԾՏՀԿ»-ի 20-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական գագաթաժողով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սելչուկ Ունալը տեղեկացրել է, որ հրավիրյալներից միայն Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Սերբիան են մասնակցելու նախագահի մակարդակով: Իսկ Ռուսաստանից, Բուլղարիայից և Ալբանիայից գագաթաժողովին մասնակցելու են վարչապետները: Նշենք, որ «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը» միավորում է Մերձսևծովյան և Հարավային Բալկանների 12 պետություն: Հիմնադրվել է 1992թ. հունիսին: Ներկայումս ՍԾՏՀԿ մշտական անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ալբանիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Հայաստանը ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնել էր 2008-2009թթ.: Saturday, June 23, 2012
Թուրքիան ուշադրություն է դարձրել «ՍԾՏՀԿ»-ին Հայաստանի մասնակցության ձևաչափին
Panorama.am, 23-6-2012- Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գագաթաժողովին Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է փոխարտգործնախարարի մակարդակով, թեև հրավիրվել էր ՀՀ նախագահը: Մասնավորապես «CNNTurk» լրատվականը իր լրատվանյութը վերնագրել է այսպես` «Հայաստանը մասնակցում է «ՍԾՏՀԿ»-ին, բայց . . .»: Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հյուրընկալությամբ տեղի է ունենալու «ՍԾՏՀԿ»-ի 20-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական գագաթաժողով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սելչուկ Ունալը տեղեկացրել է, որ հրավիրյալներից միայն Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Սերբիան են մասնակցելու նախագահի մակարդակով: Իսկ Ռուսաստանից, Բուլղարիայից և Ալբանիայից գագաթաժողովին մասնակցելու են վարչապետները: Նշենք, որ «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը» միավորում է Մերձսևծովյան և Հարավային Բալկանների 12 պետություն: Հիմնադրվել է 1992թ. հունիսին: Ներկայումս ՍԾՏՀԿ մշտական անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ալբանիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Հայաստանը ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնել էր 2008-2009թթ.:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment