Saturday, June 23, 2012

Էրդողանը խոստանում է Սիրիայի դեմ կտրուկ գործողություններ կիրառել

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ 1in.am. 23-6-2012- Էրդողանը թուրքական F-4 Phantom կործանիչի կորստյան համար մեղադրել է Սիրիային: Էրդողանն այս հայտարարությունն արել է երկրի պաշտպանության նախարարի, արտգործնախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ արտահերթ հանդիպումից հետո, որը տևել է երկու ժամ: Էրդողանը հավելել է, որ իրենց աղբյուրներից պարզ է դարձել, որ թուրքական ինքնաթիռին վայր է գցել Սիրիան: Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան, ի պատասխան, կձեռնարկի կտրուկ գործողություններ: Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպիսի գործողություններ կլինեն դրանք: Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ը նույնպես հաստատել է, որ թուրքական ինքնաթիռը Սիրիայի ծովափի մերձակայքում վայր է գցվել այդ երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Էրդողանը հերքել է այն տեղեկատվությունը, թե Սիրիան ներողություն է խնդրել թուրքական ինքնաթիռի կործանման համար: Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրքական կողմը դիմում է Սիրիայի հանդեպ ամեն տիպի սադրանքների՝ արտաքին ռազմական միջամտության համար հիմքեր ստեղծելու նպատակով։ Այդ նպատակին էր ծառայում նաև սիրիական կողմից իր սահմանի գնդակոծությունը, որը կարող էին իրականացնել Թուրքիայից Սիրիա գործուղված զինված գրոհայինները: Թուրքիան դրանով իսկ ձգտում էր այդ հարցում ներքաշել ՆԱՏՕ-ին, որի կանոնադրության 5-րդ հոդվածում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ մեկ երկրի դեմ հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ողջ ՆԱՏՕ-ի դեմ: Սակայն ՆԱՏՕ-ն տուրք չտվեց թուրքական սադրանքին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային օգնության կգա միայն մեկ դեպքում, եթե սիրիացի զինվորները հատեն թուրքական սահմանը: Ինչ վերաբերում է թուրքական կործանիչի կողմից սիրիական տարածքային ջրեր մուտք գործելուն, ապա պետք է նշել, որ տարածքային ջրերի արտաքին սահմանը հանդիսանում է ափամերձ պետության ծովային պետական սահմանը: Ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ջրերի մակերևույթի ու դրանց հատակի ընդերքի, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածքի վրա:

No comments: