Friday, June 8, 2012

Կուսակցություններն ու պատերազմը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսվեցին Ադրբեջանի հետ ռազմական տեղային բախումներ: Փաստացի, պատերազմը դուրս է գալիս ղարաբաղյան հակամարտության գոտուց, այսինքն, տեղի է ունենում այն, ինչ սպասվում էր: Հենց այժմ է հասկանալի դարձել, թե որն է Հայաստանի գլխավոր խնդիրը եւ ինչ խնդիր էր անհրաժեշտ քննարկել նախընտրական արշավի ընթացքում: Ցավոք, ոչ մի քաղաքական կուսակցություն եւ ոչ մի «ակտուալ» քաղաքական գործիչ փորձեր չեն ձեռնարկել եւ մտադրություններ չեն ունեցել քննարկելու այդ խնդիրը: Այդ հանգամանքը ամենաանազնիվն էր եւ արտացոլումն էր այն բանի, ինչն ընդունված է անվանել պոպուլիզմի ծայրահեղ ձեւ, որը սահմանակցում է դավաճանությանը: Այդ քննարկման իմաստը ոչ միայն նոր պատերազմի քաղաքական պայմանների եւ գործոնների սահմանման մեջ է, այլեւ լայն զանգվածներին պատերազմին պատրաստելու մեջ, որից շատ առումով կախված են արդյունքները: Քաղաքական կուսակցություններն իրենց ցույց են տվել որպես կոնյուկտուրայինների խմբավորումներ, որոնց բացարձակ չի անհանգստացնում երկրի անվտանգությունը: Հասկանալի է, որ հասարակությունն այնպես է տրամադրված, որ պատերազմի հեռնակարի քննարկման ցանկացած փորձ կհանգեցներ ընտրություններում քաղաքական ուժի պարտության: Սակայն հենց դրանով է քաղաքական ուժը տրաբերվում պլեբսից, որը կոչված է քննարկել եւ նախաձեռնել քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ: 1988-1990 թվականներին ազգի «քաղաքական առաջնորդները» ամեն կերպ մերժում էին պատերազմի հեռնակարը եւ զբաղված էին «խնդրի լուծման ժողովրդավարական ճանապարհի» լկտի քարոզչությամբ: Բացի նրանից, որ 80-ականների վերջին պատերազմի հեռանկարը չէր քննարկվում, այլեւ ընդհանրապես ուշադրություն չէր դարձվում տնտեսությունը կեցության պատերազմական պայմաններին հարմարեցնելու անհրաժեշտությանը, չնայած որ այդ ժամանակ հնարավորություններ կային պատերազմին պատրաստվելու համար: Միաժամանակ, աչքի է զարնում հայ «վերլուծաբանների» եւ «քաղաքական գործիչների» ապշեցնող վախկոտությունը, ովքեր այդպես հպարտ կրում են այդ կոչումները: Նույն կերպ են իրենց պահում լրատվամիջոցները: Կառուցողական ու ազնիվ քննարկումների փոխարեն առաջարկվում է կամ տեղի ունեցած փաստերի ողորմելի հաստատում, կամ էլ ընդհանրապես ոչինչ չի առաջարկվում: Այժմ արդեն դժվար է քաղաքական ջանքեր գործադրել, մենք մտել ենք պատերազմի ուղին եւ ունենք այն, ինչ ունենք: Հայ ժողովրդին պետք է պատրաստել ոչնչացման դաժան պատերազմի. հակառակորդին այս անգամ պետք է ոչնչացնել եւ ոչ միայն ռազմական առումով: Մի՞թե կրկին երկրի ճակատագրի կերտողները միայն զինվորներն են լինելու: Իգոր Մուրադյան

No comments: