Friday, June 8, 2012

«The New York Times». Միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները հնարավոր է հետաձգվեն

Panorama.am. 7-6-2012- Իրանը հայտարարել է, որ կամ հետաձգելու է, կամ էլ չեղյալ է հայտարարելու մեծ տերությունների՝ «Վեցնյակի» հետ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «The New York Times» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, նման զգուշացմամբ են հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Իրանական կողմից գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի միջուկային գործակալության մի շարք տեսուչների մեղադրել են լրտեսության մեջ: Սաիդ Ջալիլին՝ բանակցությունների հնարավոր հետաձգման զգուշացման վերաբերյալ նամակ է ուղղարկել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնին: Պարբերականը հիշեցնում է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները տեղի են ունենալու Մոսկվայում հունիսի 18-ին և 19-ին: Հիշեցնենք, որ աշխարհի գերտերությունների հիմնական նպատակն է Իրանի հետ համաձայնության գալ ուրանի հարստացման ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ: Իրանի և «վեցնյակ»-ի երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, միջև արդեն երկու հանդիպում տեղի է ունեցել, մեկը՝ Ստամբուլում, մյուսը՝ Բաղդադում, իսկ երրորդ հանդիպումը նախատեսվում է Մոսկվայում:

No comments: