Tert.am. 27-6-2012- Սպանությունները, ինքնասպանությունները, մանկապղծությունները դարձել են մեր հասարակության անբաժանելի մասը, որոնք մասին մենք ամեն օր կարդում և տեղեկացվում ենք, սակայն այն, ինչ դեռ ասում են դա էլ բոլորը չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նշելով, որ դեռ հետազոտություն էլ չկա, այդ իսկ պատճառով կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում: «Այն որ ինքնասպանությունը սոցիալական երևույթ է, դա արդեն փաստացի երևույթ է: Եթե ընդհանուր նայենք խնդիրներին, պետք է ասենք, որ մեր հասարակության մեջ խորը նստած է ապատիան, նիհիլիզմը, կա ագրեսիա, դրանք են հիմնականում պատճառները»,- ասաց ազգագրագետը։ Հրանուշ Խառատյանը հեռուստաեթերին նույնպես մեղադրում է սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի ավելացման մեջ: «Եթերն էլ իր խնդիրն ունի, իհարկե, հիմա մարդիկ շատ տխուր են ապրում, քանի որ այն մարդիկ, ովքեր կարող էին համարվել միջին խավ, նրանք արտագաղթել են, և այդ շերտը հեռանալով հիմա այս վիճակին ենք հասել, պետք է նոր միջին խավ ձևավորենք»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Մամուլի ասուլիսին ներկա երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ մարդկության մեջ ի ծնե կա ինքնասպանության և սպանության դրսևորումներ: «Սպանությունները, ինքնասպանությունները, միմյանց պատերազմներում ոչնչացնելը, բնությունը ոչնչացնելը, դա մարդ արարածի մեջ կա: Մարդուն եթե ասում են մանկուց, որ դու մեղքով ծնվել ես մեղքով էլ գնալու ես, ապա դա տանում է ինքնասպանության: Ես չեմ մեղադրում ինքնասպան լինող մարդկանց»,- նշեց նա։ Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր, որ արտագաղթում են Հայաստանից, նրանք էլ ինքնասպան կլինեին, եթե մնային այպիսի երկրում: «Նրանք բոլորը, ովքեր արտագաղթել են կամ սպանելու էին, կամ ինքնասպան էին լինելու, և մենք հարյուր հազարավոր մարդկանց ինքնասպանություններ կտեսնեինք: Մենք բոլորս մեր դիմացինի նկատմամբ ագրեսիայով, մեր չարակամությամբ կամաց–կամաց ինքնասպան ենք լինում»,- նշեց Արտավազդ Բայաթյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանում տեղի ունեցան մի քանի դաժան սպանություններ և ինքնասպանություններ: Մասնավորապես Մասիս քաղաքում սկեսրայրը սպանել էր իր հարսին, այնուհետև ինքնասպան էր եղել: Երևանում Հայր և որդի միասին կախաղանի միջոցով ինքնասպան էին եղել: Wednesday, June 27, 2012
Սպանություններն ու ինքնասպանությունները դարձել են մեր կյանքի անբաժան մասը. ազգագրագետ
Tert.am. 27-6-2012- Սպանությունները, ինքնասպանությունները, մանկապղծությունները դարձել են մեր հասարակության անբաժանելի մասը, որոնք մասին մենք ամեն օր կարդում և տեղեկացվում ենք, սակայն այն, ինչ դեռ ասում են դա էլ բոլորը չէ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նշելով, որ դեռ հետազոտություն էլ չկա, այդ իսկ պատճառով կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում: «Այն որ ինքնասպանությունը սոցիալական երևույթ է, դա արդեն փաստացի երևույթ է: Եթե ընդհանուր նայենք խնդիրներին, պետք է ասենք, որ մեր հասարակության մեջ խորը նստած է ապատիան, նիհիլիզմը, կա ագրեսիա, դրանք են հիմնականում պատճառները»,- ասաց ազգագրագետը։ Հրանուշ Խառատյանը հեռուստաեթերին նույնպես մեղադրում է սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի ավելացման մեջ: «Եթերն էլ իր խնդիրն ունի, իհարկե, հիմա մարդիկ շատ տխուր են ապրում, քանի որ այն մարդիկ, ովքեր կարող էին համարվել միջին խավ, նրանք արտագաղթել են, և այդ շերտը հեռանալով հիմա այս վիճակին ենք հասել, պետք է նոր միջին խավ ձևավորենք»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Մամուլի ասուլիսին ներկա երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ մարդկության մեջ ի ծնե կա ինքնասպանության և սպանության դրսևորումներ: «Սպանությունները, ինքնասպանությունները, միմյանց պատերազմներում ոչնչացնելը, բնությունը ոչնչացնելը, դա մարդ արարածի մեջ կա: Մարդուն եթե ասում են մանկուց, որ դու մեղքով ծնվել ես մեղքով էլ գնալու ես, ապա դա տանում է ինքնասպանության: Ես չեմ մեղադրում ինքնասպան լինող մարդկանց»,- նշեց նա։ Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր, որ արտագաղթում են Հայաստանից, նրանք էլ ինքնասպան կլինեին, եթե մնային այպիսի երկրում: «Նրանք բոլորը, ովքեր արտագաղթել են կամ սպանելու էին, կամ ինքնասպան էին լինելու, և մենք հարյուր հազարավոր մարդկանց ինքնասպանություններ կտեսնեինք: Մենք բոլորս մեր դիմացինի նկատմամբ ագրեսիայով, մեր չարակամությամբ կամաց–կամաց ինքնասպան ենք լինում»,- նշեց Արտավազդ Բայաթյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանում տեղի ունեցան մի քանի դաժան սպանություններ և ինքնասպանություններ: Մասնավորապես Մասիս քաղաքում սկեսրայրը սպանել էր իր հարսին, այնուհետև ինքնասպան էր եղել: Երևանում Հայր և որդի միասին կախաղանի միջոցով ինքնասպան էին եղել:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment